‘ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը’

798

Քիչ առաջ Ազգային ժողովը կողմ՝ 75, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ 19 ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանություն», «Օրինաց երկիր» խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին օրենքի նախագծին:  Կողմ քվեարկեցին միայն ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունները:

Հիշեցնենք, որ օրենքով կառավարությունը առաջարկել էր մինչև 2015 թ. հունիսի 1-ը հետաձգել ՓՄՁ պարտադիր փաստաթղթավորման պահանջը, ինչի դեմ վերջին օրերին ցույցեր էին տեղի ունենում:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը հաջողություն է մաղթում Համաժողովի աշխատանքներին’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը (ուղիղ)’