‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ) ‘

1527

Փետրվարի 25-ին խորհրդարանը կշարունակի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվի ԱԺ-ում բուռն քննարկումների արժանացած Նաիրա Զոհրաբյանի և Լևոն Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Այսօր նախատեսվում է շարունակել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. գործունեության ծրագրի քննարկումը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Հիշեցնենք, որ քառօրյայի սկզբին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարել էր, որ հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը՝ խմբակցությունը բոյկոտում է քառօրյա նիստերի աշխատանքները: 

Ուղիղ հեռարձակումը՝ ժամը 12:00-ից սկսած:

Նախորդ հոդվածը‘Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է բանակցություններ սկսել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով’
Հաջորդ հոդվածը‘Տրայան Հրիսթեա. Ընթացիկ տարին կնշանավորվի ԵՄ հետ Հայաստանի համագործակցության նոր մակարդակով’