‘ԱԺ-ում ընտրվեցին Արդարադատության խորհրդի երկու անդամներ’

876

Այսօր Ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ, որին 130 պատգամավորներից մասնակցել են 109-ը, ընտրվեցին Արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնական անդամներ՝ ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:

Գրիգոր Բադիրյանի օգտին քվեարկել է 93 պատգամավոր, դեմ՝ 14, անվավեր է ճանաչվել 2  քվեաթերթիկ:

Գագիկ Ղազինայնի օգտին քվեարկել է 92 պատգամավոր ,  դեմ՝ 16, անվավեր է ճանաչվել ընդամենը 1 քվեաթերթիկ:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանը Գագիկ Բունիաթյանին հիշեցրել է, որ Կոնգրեսին եթեր չեն տրամադրում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման՝ ԼՂ հիմնախնդրի մասին. Փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են ‘