‘ԱԻՆ. Առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ’

1701

Առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-19-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Նախորդ հոդվածը‘Առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, մեկը Սամվել Կարապետյանի եղբորորդին է’
Հաջորդ հոդվածը‘ԲԴԽ վաղվա նիստում քննարկվելու է Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը’