‘ԲԴԽ վաղվա նիստում քննարկվելու է Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը’

1966

«Ազատություն»-ը հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը հուլիսի 18-ին հրավիրել են Խորհրդի նիստ՝ քննարկելու Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։

Բեքմեզյանը հայտնել է, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Բարձրագույն դատական խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը կլինի դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անցկացնելու համար։

2018-ին որպես ԲԴԽ անդամ ընտրված, ապա անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրած Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը անցած շաբաթ Դատավորների ընդհանուր ժողովում երդվեց որպես ԲԴԽ անդամ։ Նա նաև հայտարարեց, որ անցյալ տարի հրաժարականի իր դիմումը չէր ընդունվել։

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել’