‘ԱԻՆ-ը՝ հոսանքազրկման մասին. Պատճառը ՌՊՀ-ի գործարկումն էր ‘

985

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, ժամը 10.25-ին, Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների՝ տեղի էր ունեցել համակարգի խափանում:
Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:
ԱԻՆ-ը փոխանցում է, որ ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ են հաստատել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով: Տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ:  Ժամը 12.07-ի վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնանկություններ և նշանակումներ Ոստիկանությունում’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի մետրոպոլիտենը կանգ է առել. Ուղեւորներին տարհանում են’