‘ԱԻՆ. Օգոստոսի 7-11-ը տեղումներ չեն սպասվում’

1050

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ Հայաստանի տարածքում օգոստոսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

 

Նախորդ հոդվածը‘Սիմեոնե. «Արքայական ակումբը» չունի իր անհատական ​​ոճը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստը՝ «Վուլվերհեմփթոնի» խաղացող’