‘Սիմեոնե. «Արքայական ակումբը» չունի իր անհատական ​​ոճը’

829

«Ատլետիկոյի»  գլխավոր մարզիչն ասել է, թե որն է հիմնական տարբերությունը նրա ներկայիս  և «Արքայական ակումբի» միջև:

Դիեգո Սիմեոնեն պնդում է, որ «Արքայական ակումբը» չունի իր անհատական ոճը:

-Ակումբի հետ աշխատելու սկզբնական փուլում անհրաժեշտ է որոշել, թե նա ինչ ոճ ունի: Պետք է հարգել այն թիմի պատմությունը, որտեղ հրավիրվել եք աշխատելու: Որոշիչ նշանակություն ունի այն, թե արդյոք  թիմն ունի իր ուրույն ձեռագիրը:

Կարելի է օրինակ բերել «Այաքսին», որը հայտնի է իր ակադեմիայով և եզակի ոճով: Նույնը կարելի է ասել նաև «Բարսելոնայի» մասին: «Յուվենտուսն» ու «Ատլետիկոն» նույնպես խաղում են իրենց ֆուտբոլը: Բայց «Ռեալը» նման ոճ չունի, այս թիմը միշտ կախված է իր կազմի խաղացողներից , – ասել է Դիեգո Սիմեոնեն:

Նախորդ հոդվածը‘Էմերի. Գոհ եմ կատարված աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Օգոստոսի 7-11-ը տեղումներ չեն սպասվում’