‘Ալավերդիում ընտրողների թիվը 3 հազարով ավել է բնակչության թվից. «Ժողովուրդ»’

24035

Այս կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քանի դեռ ընտրացուցակների վիճակը չի կարգավորվել, ՀՀ-ում ցանկացած ընտրության արդյունք չի կարող արժանահավատ լինել, գրում է «Ժողովուրդը»: Թերթը ուշագրավ իրողություն է բացահայտեց: Օրինակ՝ Աբովյան քաղաքը, ըստ ԿԸՀ-ի ներկայացրած ընտրացուցակների, ունի 43 հզ. 800 ընտրող, մինչդեռ ընդհանուր բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 44 հզ. 300 է: Արտաշատում ընտրացուցակներով ընտրողների թիվը 21 հզ. է, իսկ բնակչության պաշտոնական թիվը` 21 հզ. 300:

Այսինքն՝ ստացվում է, որ Աբովյանում և Արտաշատում ողջ բնակչությունը ընտրողներ են, այդ քաղաքներում մինչև տասնութ տարեկան երեխա գրեթե չկա: Իսկ Ալավերդի քաղաքի դեպքում իրավիճակն ավելի խայտառակ է, այստեղ ընտրողների թիվը մի 3 հազարով ավել է բնակչության պաշտոնական թվից: Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 հզ. 700 բնակիչ, ընտրողների թիվը կազմել է 16 հզ. 474: «Իսկ թե քանի հանգուցյալ կա ցուցակներում, դժվար չէ կռահել», — եզրակացնում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական խաղեր. Բաքու-2015. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ են պորտուգալացիները մարզվում Թբիլիսիում ‘