‘Ինչո՞ւ են պորտուգալացիները մարզվում Թբիլիսիում ‘

924

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը երեկ առաջին մարզումն է անցկացրել Թբիլիսիում՝ պատրաստվելով Հայաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը:

Մարզումից առաջ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Դանին մասնակցել է ճեպազրույցի:

«Մեր վերջին պաշտոնական հանդիպումն է այս մրցաշրջանում եւ պետք է առավելագույն ջանք գործադրել, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքին: Հայաստանի հավաքականն ուժեղ է եւ վտանգավոր է գործում հակագրոհների ժամանակ»,- նշել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայության աշխատակից Օնոֆրե Կոշտան նշել է երեք պատճառ, թե ինչու են մարզումային հավաքի համար ընտրել Թբիլիսին. Վրաստանի եւ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաներն ունեն բարեկամական հարաբերություններ, Վրաստանի լավ եղանակն ու մթնոլորտը եւ Թբիլիսիի ու Երեւանի ժամային գոտիների նույնությունը:

Պորտուգալիայի հավաքականի մարզման սկիզբը բաց է եղել մամուլի ներկայացուցիչների համար:

Հայաստան — Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Երեւանում եւ կմեկնարկի 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘Ալավերդիում ընտրողների թիվը 3 հազարով ավել է բնակչության թվից. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա.«Բլատերը հեռացավ, քանի որ վախեցավ ամերիկյան և շվեյցարական ոստիկանությունից» ‘