‘Ալբանիայի ընտրություններում մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են’

816

Երեկ Ալբանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Դրանց ընթացքին ուշի ուշով հետևել է Եվրամիությունը, քանի որ Ալբանիան ԵՄ մտնելու հավանական թեկնածու է: Սակայն ընտրություններն առանց միջադեպերի չեն անցել, և փորձագետները չեն բացառում, որ ընտրության արդյունքներն այս անգամ էլ վիճելի կլինեն, ու հիմնական հակառակորդները, արդեն ավանդույթի համաձայն՝ իրար կմեղադրեն ընտրությունները կեղծելու մեջ: Խորհրդարանի 140 տեղերի համար հիմնական պայքարն ընթացել է արդեն երկու ժամկետ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Սալի Բերիշայի առաջնորդած Դեմոկրատական կուսակցության և ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության միջև: Վարչապետը խոստանում է  Ալբանիան տանել ԵՄ, իսկ ընդդիմությունը շեշտը դնում է երկրի ներքին խնդիրների՝ գործազրկության և աղքատության դեմ պայքարի վրա: Ի դեպ, Ալբանիայում կենսամակարդակն ամենացածրն է՝ Եվրոպայի մյուս պետությունների համեմատ: Երկրի մյուս կարևոր խնդիրը վերլուծաբանները համարում են հանցավորությունը: Քվեարկության օրը Ալբանիայի հյուսիսային ընտրատեղամասերից մեկում փոխհրաձգություն է տեղի ուենցել, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են: Հաղորդվում է, որ պատճառը եղել է վեճը երկու հակառակորդ թեկնածուների միջև, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Արզումանյան. Ուրախ եմ, որ մեր մրցակիցը հայկական թիմ է’
Հաջորդ հոդվածը‘«Ավելի լավի» փոխարեն՝ նույն աղբն է. Տեսանյութ’