‘Ռոբերտ Արզումանյան. Ուրախ եմ, որ մեր մրցակիցը հայկական թիմ է’

1081

Եվրոպա լիգայի 1-ին որակավորման փուլում «Գանձասարը» հանդիպելու է Ղազախստանի «Ակտոբեի» հետ: Վերջին թիմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: «Ֆուտբոլ365»-ի թղթակցի հետ զրույցում Արզումանյանը մասնավորապես նշել է.

-Հենց նոր տեղեկացա, որ խաղալու ենք «Գանձասարի» հետ: Շատ ուրախ եմ, որ մեր մրցակիցը հայկական թիմ է: Անկեղծ ասած՝ վաղուց չեմ հետեւել հայկական ակումբների ելույթներին, չեմ կարող ասել, թե հիմա ինչպես է հանդես գալիս «Գանձասարը»: Չէի ասի, որ սա Հայաստանում լինելու եւս մեկ առիթ է, որովհետեւ մեկ օրով ենք լինելու Հայաստանում:

Ինչ վերաբերում է վնասվածքիս, ասեմ, որ երեկ եմ այն ստացել: Դեռ ստույգ չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար կամ որքան խաղ բաց կթողնեմ: Հույս ունեմ՝ այն լուրջ չէ,  եւ ստիպված չեմ լինի երկար բացակայել:

Եվրոպա լիգայի որակավորման փուլում տրամադրվածությունը շատ մեծ է, եւ հույս ունեմ կհաղթահարենք այդ արգելքը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. Հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Ալբանիայի ընտրություններում մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են’