Ալբանիա․ ԻՊ գրոհայինների 14 երեխա և 5 կին վերադարձել են հայրենիք

942

Ալբանիան հայրենադարձում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհված անդամների ընտանիքներին։

Կիրակի օրը սիրիական Ալ-Հոլ ճամբարից հայրենիք է վերադարձել 14 երեխա և 5 կին, որոնց ամուսինները իսլամիստների շարքերում, կռվել են Սիրիայում և Իրաքում։

Հայրենադարձվողներին տեղափոխող ինքնաթիռը Լիբանանից ժամանել է Տիրանա։

Կանանց և երեխաներին տեղափոխելու են  Ալբանիայի արևմուտքում՝ նավահանգստային Դուռես քաղաքում գտնվող ժամանակավոր ապաստարան, որտեղ նրանք բուժզննություն կանցնեն, իսկ հոգեբանները համապատասխան թեստեր կանցկացնեն։ Կարանտինից հետո ոմանց թույլ կտան միավորվել իրենց ընտանիքներին։

«Սա շատ դրական իրադարձություն է։ Կարծում եմ՝ մենք այսքանով չենք բավարարվի։ Այժմ ևս մի գործողություն է նախապատրաստվում։ Թե որքան մարդ կհայրենադարձվի՝ առայժմ պարզ չէ, քանի որ դա աշխատանք է տեղում՝ թեժ կետերում, որտեղ գտնվում են այդ մարդիկ»,- հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայողի դին
Հաջորդ հոդվածըՊերուի նախագահին մեղադրում են ահաբեկիչների հետ կապերի մեջ