Պերուի նախագահին մեղադրում են ահաբեկիչների հետ կապերի մեջ

555

Պերուում նոր-նոր ընտրված նախագահ Պեդրո Կաստիլյոն անմիջապես բախվել է բողոքի ցույցերի։

Չորեքշաբթի նա երդում է տվել, իսկ շաբաթ օրն արդեն հայուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ պետության նորընտիր ղեկավարին մեղադրելով կոռուպցիայի, ընտրության արդյունքները կեղծելու և ահաբեկչության մեջ։

Ցուցարարները հիմնականում Կեյկո Ֆուհիմորիի կողմնակիցներն են, որն ընտրությունների երկրորդ փուլում պարտվեց Կաստիլյոյին։ Դատապարտված նախագահի դուստրն ընդունել է իր պարտությունը, սակայն հայտարարում է խախտումների և լցոնումների մասին ընտրություններում։

Ցուցարարները կտրուկ դեմ են արտահայտվում նաև նոր վարչապետին․ այդ պաշտոնում Կաստիլյոն նշանակել է  ձախ արմատական կուսակցությունից իր զինակից Գիդո Բելյիդո Ուգարտեին, որին կապում են մաոիստական ահաբեկչական «Լուսավոր ուղի»  շարժման հետ։ Հենց դա էլ նախագահի հակառակորդներին հիմք է տալիս նրան նույնպես մեղադրելու ահաբեկչության մեջ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱլբանիա․ ԻՊ գրոհայինների 14 երեխա և 5 կին վերադարձել են հայրենիք
Հաջորդ հոդվածըԱրթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր