‘Ալեգրին նշել է Ա Սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտին’

2219

Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ Սկուտեդոյի համար պայքարում գլխավոր ֆավորիտը «Նապոլի»-ն է:

«Մեզ կարևոր խաղ է սպասվում: «Նապոլի»-ի նկատմամբ ունեցած ողջ հարգանքովս հանդերձ, վաղը մենք պետք է մեծագույն ակումբին բնորոշ խաղ ցուցադրենք, ինչպիսին և «Յուվե»-ն համարվում է:

Այս պահին «Նապոլի»-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ավելի բարձր դիրք, քան մենք: Նրանք Սկուդետոյի համար պայքարում գլխավոր ֆավորիտն են: Պետք է շարունակենք հաղթել, որպեսզի հաջորդ տարի բարձրանանք առաջին հորիզոնական: Վաղը մեզ կարևոր, բայց ոչ որոշիչ հանդիպում է սպասվում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Նապոլի» — «Յուվենթուս» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում 2-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Le Figaro. Դիդյե Դեշամը դատի կտա Էրիկ Կանտոնային’