‘ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում 2-րդն է’

2452

ՖԻԴԵ-ն (շախմատի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է դեկտեմբեր ամսվա դրությամբ շախմատիստների վարկանիշային աղյուսակը:

Լևոն Արոնյանը մնացել է 2-րդ հորիզոնականում և զիջում է միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Արոնյանն ունի 2805 վարկանիշային միավոր, իսկ Կարլսենը՝ 2837:

Լավագույն հնգյակում են են նաև Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2799) և Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2789):

Մեր շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 2672 վականիշային միավորով 72-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 2667 միավորով 78-րդը: Ամողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Mundo Deportivo. Պերեսն ամռանն ընտրություն կկատարի 3 սուպեր հարձակվողի միջև’
Հաջորդ հոդվածը‘Ալեգրին նշել է Ա Սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտին’