‘Ալեգրի. Հիանալի գիտակցում ենք` ինչ դժվարություններ են սպասվում’

974

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` Դորտմունդի «Բորուսսիայի» հետ պատասխան խաղից ունեցած ակնկալիքների մասին: Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղում «Յուվենտուսը» հաղթել է 2:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր:

«Առաջին խաղից հետո մենք ունենք 2:1 առավելություն, սակայն հիանալի գիտակցում ենք` ինչ դժվարություններ են սպասվում, թեպետ «Բորուսսիան» ծանոթ է մեր հնարավորություններին: Հիանալի խաղ է լինելու, որը դժվար առանց գոլերի ավարտվի: Գոլազուրկ ոչ-ոքին հրաշալի արդյունք կլինի մեզ համար, բայց կարծում եմ` պայքարը շարունակելու համար պետք է գոնե մեկ գոլ խփենք, իսկ երկու գոլը սուպեր կլինի:

«Բորուսսիայում» շատ են արագ և տեխնիկապես բարձրակարգ ֆուտբոլիստները, ովքեր կարող են ճնշում գործադրել, այդ իսկ պատճառով մենք պետք է փորձենք օգտագործել մրցակցի պաշտպանության թույլ կողմերը: Ինչպե՞ս ենք մենք խաղալու պաշտպանությունում, երե՞ք, թե՞ չորս պաշտպանով: Ես դեռ չեմ որոշել:

Առաջին խաղում որակյալ ֆուտբոլ ցուցադրեցինք և այս պահին գոհ ենք ձեռքբերածով»,-ասել է Ալեգրին նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի «հատուկ չվերթը» դեպի Քուվեյթ պետությանը 23,5 մլն դրամ է արժեցել – Hetq.am’
Հաջորդ հոդվածը‘Ինյեստա. «Հույս ունեմ` «Կամպ Նոուի» երկրպագուները չեն սուլի մեզ»’