‘Ինյեստա. «Հույս ունեմ` «Կամպ Նոուի» երկրպագուները չեն սուլի մեզ»’

850

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ցավում է, որ «Ռեալի» երկրպագուներն ընթացիկ մրցաշրջանում մի քանի անգամ սուլել են դարպասապահ Իկեր Կասիլյասին: Մադրիդյան թիմի երկրպագուները սուլելով դժգոհում են Կասիլյասի անվստահ խաղից, իսկ վերջինս բազմիցս հայտարարել է` երկրպագուները միշտ ճիշտ են: Անդրադառնալով տեղի ունեցածին` Ինյեստան հույս է հայտնել, որ «Կամպ Նոուի» երկրպագուներն իրենց չեն սուլելու:

«Հույս ունեմ` «Կամպ Նոուի» երկրպագուները չեն սուլի «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին: Այն շրջանը, որի միջով ստիպված եղավ անցնել Կասիլյասը, շատ տհաճ էր»,-Ինյեստայի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հյուրընկալելու է «Ռեալին» Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում, հանդիպումը կայանալու է մարտի 22-ին:

 

Նախորդ հոդվածը‘Ալեգրի. Հիանալի գիտակցում ենք` ինչ դժվարություններ են սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ս.Սարգսյան. Կարևորում եմ կառուցողական ընդդիմության կայացումը’