‘Ալեքսանդր Արզումանյան. Այդտեղ քվեարկել-չքվեարկելու խնդիր չկար’

1000

Կիրակի Ազգային ժողովում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովների նիստի ժամանակ ընդունվել է համատեղ հայտարարություն: Տեղեկատվություն տարածվեց, որ նիստի ժամանակ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը դեմ են արտահայտվել ստորագրվելիք հայտարարությանը, իսկ ահա «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանը սկզբում առաջարկել է հետաձգել հայտարարության ընդունումը` դրանում փոփոխություններ կատարելու նպատակով, ապա այնուամենայնիվ, ստորագրել է այն: iLur.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե ԱԺ-ում ընդունված հայտարարությունը եղել է Արտակ Զաքարյանի ու Լեոնիդ Սլուցկու նախաձեռնությունը:  «Այդ հայտարարության տակ նրանք են ստորագրել, այնպես որ, այդտեղ քվեարկել-չքվեարկելու խնդիր չկար: Մնացյալը պոպուլիզմ է, որ չեմ պատրաստվում մեկնաբանել»,- ասաց Արզումանյանը: 

Նախորդ հոդվածը‘Մագնուս Կարլսենը դարձավ շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանի որդիների ծաղկող բիզնեսը. Փաստաթղթեր. Hetq’