Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրը «Ինտերի» հետ

354

Պաշտպան Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրն Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ, հաղորդում է Tuttosport-ը։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հնարավոր է՝ 36-ամյա սերբ խաղացողն առաջիկայում ավարտի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան եւ միանա իտալական ակումբի մարզչական շտաբին։

Այս մրցաշրջանում Ալեքսանդր Կոլարովը «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 4 հանդիպման։

Ալեքսանդր Կոլարովը 2020թ. սեպտեմբերին «Ռոմայից» էր տեղափոխվել «Ինտեր»։

Նախորդ հոդվածը«Էմպոլի» — «Ռոմա»՝ 2։4. Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԹալանել են Քարիմ Բենզեմայի առանձնատունը