Թալանել են Քարիմ Բենզեմայի առանձնատունը

347

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Քարիմ Բենզեմայի առանձնատունը Իսպանիայի մայրաքաղաքում թալանել են մինչ նա մասնակցել է «Էլչեի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է 20minutes-ը։

Կողոպտիչները տուն են մտել այգու կողմից։ Այդ պահին ոչ ոք տանը չի եղել։ Վնասի մասին տվյալներ դեռ չկան։

Հիշեցնենք, որ «Ռեալ» — «Էլչե» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։ Բենզեման չէր կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

Բենզեմայի տունը թալանել էին նաեւ 2019 թվականի փետրվարին, երբ նա մասնակցել էր «Բարսելոնայի» դեմ խաղին։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրը «Ինտերի» հետ
Հաջորդ հոդվածըAusOpen․ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում է