Ալեքսանդր Պետրակով. «Ուելսի հետ պատասխան խաղը կլինի այլ պատմություն»

352

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում անդրադարձել է Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը և խոսել տարբեր թեմաների մասին։

«Վաղվա խաղում ֆավորիտ չեմ համարում մեր թիմին, այս հանդիպումը բոլորովին այլ պատմություն է։ Երբեք չի լինում նախորդ խաղի կրկնություն։ Որքան էլ ցանկանանք, լինելու է այլ հանդիպում։ Բաց հանդիպում չի լինելու, քանի որ թիմերը խաղալու են արդյունքի համար։ Իսկ թե ինչիպիսին կստացվի խաղը, չեմ կարող կանխատեսել։ Վաղը ամեն բան կտեսնենք։

Ինձ չի հետաքրքրում Ուելսի հավաքականը, ինձ հետաքրքրում է Հայաստանի հավաքականը։ Հաղթելու տարբերակներ միշտ կան, սակայն որևէ մարզիչ այդ մասին լրագրողներին չի պատմում խաղից առաջ։

Ցավոք, Հայաստանը հարուստ չէ ֆուտբոլիստներով, որպեսզի հաճախ փորձարկենք նոր խաղացողների։ Մենք չունենք մեծ ընտրություն։ Եթե լինում են Եվրոյի որակավորման փուլի մակարդակին համապատասխանող խաղացողներ, ես նրանց հրավիրում եմ»,- ասել է ուկրաինացի մասնագետը։

Հայաստան — Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանը բաց է բոլորի համար՝ բացի թշնամիներից
Հաջորդ հոդվածըԱլբանիան և Դանիան նվաճեցին ԵՎՐՈ-ի ուղեգիր, Իտալիան ու Անգլիան հաղթեցին