Պեսկով․ Ռուսաստանը բաց է բոլորի համար՝ բացի թշնամիներից

336

Ռուսաստանցիները դժվար թե կարողանան հետ ընդունել նրանց, ովքեր հեռանալուց հետո «բերանները բացել են» և սկսել են «հայհոյել իրենց Հայրենիքն» ու առավել ևս՝ պաշտպանել են Ոկրաինայի զինված ուժերին, կարծում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նկատել է, որ երկիրը լքողների մեջ  մոլորյալներ ու վախկոտներ շատ կան։ «Վախը նորմալ զգացում է, ինչը հատուկ է մարդուն կյանքի որոշակի իրավիճակներում։ Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա։ Եվ ինչ-որ մեկը նույնիսկ հեռացել է երկրից։ Բայց ինչ-որ մեկն էլ հեռացել է և սկսել է հայհոյել իր Հայրենիքը, վարկաբեկել նրան։ Այ, այդ մարդկանց  վերադարձը շատ բարդ է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա շեշտել է, որ «Հայրենիքը բոլորի համար մեկն է», և նա «միշտ բաց է բոլորի համար՝ բացի թշնամիներից»։ «Դուք չեք մոռանում, չէ՞, որ կան մարդիկ, ովքեր հիմա այնտեղ են՝ արտասահմանում, և փող են հավաքում Ուկրաինայի զինված ուժերի համար։ Փորձում են օգնել Ուկրաինայի բանակին։ Ելույթ են ունենում զանազան հասարակական-քաղաքական միջոցառումներում ու հայհոյում են մեր երկրին։ Հիմնականում զրպարտում են»,- ասել է Պեսկովը։

Նրա կարծիքով՝ այդ մարդկանց վերադարձը Ռուսաստան անհնար է։ «Ես դեռ չեմ խոսում օրենքների մասին, որոնք կգործեն նրանց դեմ․ մարդի՛կ չեն ընդունի նրանց»,- համոզված է Կրեմլի ներկայացուցիչը։

Նախորդ հոդվածըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում իրավիճակի հնարավոր ապակայունացման մասին
Հաջորդ հոդվածըԱլեքսանդր Պետրակով. «Ուելսի հետ պատասխան խաղը կլինի այլ պատմություն»