‘Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին’

956

Այսօր մարզաշխարհը պարզապես պայթեց զարմանալի լուրից. «Մանչեսթեր Յոնայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը այսօր առավոտյան հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը եւ ավարտում մարզչական կարիերան:

Ռումբի ազդեցություն թողած այս փաստը պաշտոնապես հաստատել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Դա նշանակում է, որ շոտլանդացի լեգենդար մարզիչի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» իր վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 19-ին` Անգլիայի Պրեմիեր-լիգայի վերջին տուրում` «Վեսթ Բրոմվիչի» հետ:

Դրանից հետո Ֆերգյուսոնը մանկունյանցիների ակումբում կստանա ղեկավար որեւէ պաշտոն:

«Այժմ ամենահարմար պահն էր նման որոշման համար: Իմ համար կարեւոր է թիմը հնարավորինս ուժեղ վիճակում թողնել: Կարծում եմ, որ դա ինձ հաջողվեց:

Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել թիմի բոլոր խաղացողներին եւ աշխատակիցներին, որոնք աշխատել եւ աշխատում են թիմում: Նրանք գերազանց են կատարել իրենց աշխատանքը, ինչի շնորհիվ էլ մենք այսքան տիտղոս ենք նվաճել: Առանց նրանց «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունն այսքան հարուստ չէր լինի:

Հիշեցնենք, որ սէր Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 1986 թվականից: Այ ժամանակից ի վեր նրա ղեկավարությամբ թիմը 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 5 անգամ` երկրի գավաթակիր, 2 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող: 

Նշենք, որ Ֆերգյուսոնի փոխարինողի գլխավոր թեկնածու է համարվում «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ռեժիմը քաղաքական որոշում է ընդունել արգելել Կոնգրեսի մուտքը ավագանի ‘
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստների գործով որոշումը բեկանեց և գործն ուղարկեց նոր քննության (տեսանյութ, ֆոտոշարք)’