‘Վճռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստների գործով որոշումը բեկանեց և գործն ուղարկեց նոր քննության (տեսանյութ, ֆոտոշարք)’

3973

Վճռաբեկ դատարանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործը ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Դատարանի որոշումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հանուն Հայաստանի Հանրապետության՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց.

Վճաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Տիգրան Սամվելի Առաքելյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով, 316 հոդվածի 1, 2 մասերով, Արտակ Վոլոդյայի Կարապետյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով, 316 հոդվածի 1 մասով, Սարգիս Ռուբենի Գևորգյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով, և Դավիթ Հայկազի Քիրամիջյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման»: 

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին’
Հաջորդ հոդվածը‘4/01-ում ՀՀԿ-ի օգտին տրված քվեաթերթիկն անհայտացավ’