‘Ալեքս Ֆերգյուսոնի որդին հեռացվել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից’

902

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի որդի Դարենը հեռացվել է Անգլիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պատերբորոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Փետրվարի 21-ին «Պատերբորոն» կրել է երրորդ անընդմեջ պարտությունը՝ երեք անպատասխան գոլ բաց թողնելով «ՄԿ Դոնսից»: Այս մասին փոխանցում է Daily Mail-ը:

43-ամյա Դարենը Ֆերգյուսոնը մոտ 7 տարի աշխատեց «Պատերբորոյում»: Նա անգլիական ակումբը գլխավորել է 2007-2009-ը և 2011-2015-ը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են «Յուվենտուս» — «Բորուսիա» և «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա» խաղերի մրցավարները’
Հաջորդ հոդվածը‘ «Մասթերս–250». Ռաֆայել Նադալը պարտվել է Ֆաբիո Ֆոնինիին(տեսանյութ)’