‘Ալեքս Ֆերգյուսոն. «Տրանսֆերների համար «Մանչեսթր Յունայթեդի» ծախսած գումարն ապշեցուցիչ է»’

884

«Մանչեսթի Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր կարծիքն է հայտնել ակումբի՝ տրանֆերային շուկայում կատարած հսկայական ծախսերի մասին:

«Իմ անձնական կարծիքն այսպիսին է, և այն երբեք չի փոխվի: Աշխարհն անընդհատ զարգանում է, և տրանսֆերների գները նույնպես համընթաց աճում են:
Չգիտեմ դա ինչ-որ ժամանակ կավարտվի՞… Բարեբախտաբար, ես այլևս այդ ամենի կենտրոնում չեմ: Սակայն այն գումարը, որ հիմա ծախել է «Մանչեսթր Յունայթեդը», ուղղակի ապշեցուցիչ է», – ասել է Ֆերգյուսոնը: .
Հիշեցնենք, որ ավելի վաղ լեգենդար մարզիչը բազմիցս քննադատել է «Մանչեսթր Սիթի»-ին տրանսֆերային շուկայում մեծ գումար ծախսելու համար:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական տեսակետից ոչ պատշաճ նորաձևություն (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուստամյանը բացատրել է, թե ինչու է ՀՅԴ-ն կողմ սահմանադրական բարեփոխումներին’