‘Ալժիրի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աֆրիկայի գավաթակիր (տեսանյութ)’

973

Ֆուտբոլի Ալժիրի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած եզրափակիչում ալժիրցիները մրցեցին Սենեգալի հավաքականի հետ եւ առավելության հասան նվազագույն հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քաթարի «Ալ Սադի» 27-ամյա հարձակվող Բաղդադ Բունեջան, որի հարվածից հետո գնդակը մրցակցից անդրադարձով հայտնվեց դարպասում։

Ալժիրի հավաքականն առաջին անգամ Աֆրիկայի չեմպիոնի կոչումը նվաճել էր 1990-ին տանն անցկացված եզրափակիչ մրցաշարում։

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

Սենեգալ — Ալժիր՝ 0։1

Նախորդ հոդվածը‘ԲԴԽ. Դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է գրել’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» Գոնսալո Իգուաինին չի վերադարձրել 9 համարը’