‘Ալյոխինի հուշամրցաշար. Անանդ-Արոնյան՝ Ուղիղ’

1337

Փարիզում մեկնարկեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 3-րդ տուրը: Եվ նորից կենտրոնական պարտիան Լեւոն Արոնյանի մասնակցությամբ է: Երեկ Վլադիմիր Կրամնիկի հետ խաղից հետո այսօր հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:

Անանդը այնքան էլ հաջող չի սկսել մրցաշարը՝ 2 տուրից հետո ընդամենը 0,5 միավոր ինչը աշխարհի չեմպիոնի համար վատ ցուցանիշ է եւ նա այսօր կփորձի շտկել իրավիճակը, մանավանդ, որ խաղում է սպիտակներով: Իսկ Արոնյանը Կրամնիկի նկատմամբ հիանալի հաղթանակից հետո պետք է որ ավելի վստահ իրեն զգա: Այնպես որ, սպասվում է հետաքրքիր մրցամարտ:

Նշենք, որ մրցաշարի միանձնյա առաջատարը անգլիացի Ադամսն է, որը 100 տոկոսանոց արդյունք ունի՝ 2 միավոր: Արոնյանն ու Կրամնիկը ունեն 1-ական միավոր: Մրցաշարը նոր է սկսվել եւ դեռ հարկ չկա անդրադառնալ աղյուսակին:

Տուրի մյուս պարտիաներն են՝ Գելֆանդ-Ադամս, Կրամնիկ-Վաշյե-Լագրավ, Դին Լիժեն-Ֆրեսինե, Սվիդլեր-Վիտյուգով:

Անանդ-Արոնյան պարտիայի ընթացքին կարող եք հետեւել այստեղ.


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘«Սասի Արտակը» զրկում է աշխատավարձից՝ ՀՀԿ քարոզարշավին չմասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ. Ստյոպա Սաֆարյանի գրառումներից նուրբ պատվերի հոտ է գալիս’