‘«Ալ-Քաիդայի» պարագլուխը ԱՄՆ-ին մեղադրում է Մուրսիի դեմ դավադրության մեջ’

837

Ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության պարագլուխ Այման ալ-Զավահիրին Միացյալ Նահանգներին մեղադրել է Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու համար դավադրություն կազմակերպելու մեջ: Ըստ France-Presse գործակալության տեղեկատվության՝ նման հայտարարություն է նա արել իր ուղերձում, որը հրապարակվել է այսօր:

Եգիպտոսի նախագահի հեռացումն իշխանությունից, ալ-Զավահիրիի խոսքով՝ կազմակերպել են «խաչակիրները, աթեիստներն ու ամերիկանացված բանակները՝ Ծոցի երկրների փողերով և ԱՄՆ-ի հրահանգով», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայրեր եւ որդիներ ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը մտադիր է հեծանվային կանգառներ տեղադրել’