‘Ակինֆեև. Միշտ էլ ցավալի է լքել մրցաշարը (տեսանյութ)’

1968

Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մեքսիկայից կրած պարտության մասին:

Դարպասապահը նաև պատասխանել է երկրորդ գոլի դրվագում իր թույլ տված սխալի մասին:

Հիշեցնենք` հանդիպումը տեղի է ունեցել «Կազան Արենայում» և ավարտվել է մեքսիկացիների` 2:1 հաշվով հաղթանակով.

«Դուք հենց դրա համար էլ մամուլն եք, որ քննարկեք գոլերը: Եղավ հենց այնպես, ինչպես` տեսաք: Դե, ի՞նչ անեմ, կախվե՞մ: Մրցակիցը վազեց և գոլ խփեց: Մեր կողմից մի սխալ եղավ, ինչի համար մենք պատասխան տվեցինք բաց թողած գոլով:

Միշտ էլ ցավալի է լքել մրցաշարը: Նույնիսկ` երիտասարդական մակարդակում: Մենք չեմ ասի, թե արժանիորեն պարտվեցինք»,- Ակինֆեևի խոսքերն է փոխանցում «Чемпионат. com»-ը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատերերը կգնեն Պրիմերայում հանդես եկող կատալոնական ակումբը’
Հաջորդ հոդվածը‘ԱԴԾ. Պետերբուրգի ահաբեկիչն օգտվել է Telegram-ից’