Ակումբային ԱԱ․ Հայտնի է 1/4 եզրափակչի վերջին մասնակիցը

285

Մարոկկոյում մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու խաղում հանդիպեցին եգիպտական ​​«Ալ-Ահլին» և նորզելանդական «Օքլենդ Սիթին»։

Խաղն ավարտվեց Աֆրիկայի  չեմպիոնի վստահ հաղթանակով (3:0): Գոլերը խփեցին Հուսեյն Էլ Շահաթը, Մոհամեդ Շերիֆը և Պերսի Տաուն:

Քառորդ եզրափակչում «Ալ-Ահլին» կխաղա ամերիկյան «Սիեթլ Սաունդերսի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 4-ին։

Նախորդ հոդվածըԿեյլոր Նավասը տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգա
Հաջորդ հոդվածըԼեգենդար Մարտինա Նավրատիլովան դարձյալ բուժում է ստանում քաղցկեղի դեմ