Կեյլոր Նավասը տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգա

232

Կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Նոթինգեմ Ֆորեսթ»։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա Նավասը 2014-2019 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն։ ՊՍԺ-ում Նավասը դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Նոթինգեմ Ֆորեսթը» 21 միավորով 13-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը«Ռոման» պարտվեց «Կրեմոնեզեին» եւ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱկումբային ԱԱ․ Հայտնի է 1/4 եզրափակչի վերջին մասնակիցը