Ակսյոնով․ «Ղրիմյան հարթակ»–ի  մասնակիցներն ահաբեկիչներ են

426

Կիևի կողմից անցկացվող «Ղրիմյան հարթակ» միջազգային գագաթնաժողովի մասնակիցներն ահաբեկիչներ են և նրանց հանցակիցները։

Այսպիսի կարծիք է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Օգոստոսի 23-ին նախատեսված է օնլայն ձևաչափով անցկացնել «Ղրիմյան հարթակի» երկրորդ համաժողովը։ Նախորդ օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են առնվազն 60 երկիր և միջազգային կազմակերպություն։

«Բացարձակապես կարևոր չէ, թե այդ հավաքի ընթացքում ինչ են ասելու Զելենսկին ու նրա հանցախմբի անդամները, որովհետև նրանք բոլորն ահաբեկիչներ են։ Իսկ ահաբեկիչների ճառերը կարող են հետաքրքրել միայն մի դեպքում. եթե նրանք ցուցմունք են տալիս հետաքննությանը կամ դատարանում։ Նաև կարևոր չէ, թե ինչ են բլբլալու գագթանաժողովի մյուս մասնակիցները․ ըստ էության՝ նրանք բոլորն ահաբեկիչների հանցակիցներն են»,- իր Telegram-ալիքում գրել է Ղրիմի ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ Ուկրաինային չեն ընդունի ՆԱՏՕ
Հաջորդ հոդվածըԱրամ Մանուկյան. Անկախության հռչակագիրը մեր սերնդի հավաքական արժանապատվության վկայականն է