Մեդվեդև․ Ուկրաինային չեն ընդունի ՆԱՏՕ

422

Հիմա ոչ մեկը Ուկրաինային ՆԱՏՕ չի ընդունի, և դա հատուկ ռազմական գործողության ուղղակի արդյունքն է։

Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԽ փոխտնօրեն Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի իր Telegram-ալիքում։

«Հո՛ բոլորին էլ պարզ է, որ ոչ մի հարևան նրանց որևէ երաշխիք չի կարող տալ, եթե անգամ ատելով ատում է Ռուսաստանը։ Իսկ Ուկրաինային այժմ ոչ մեկը ՆԱՏՕ չի ընդունի։ Դաշինքում թեպետ ռուսատյացներ են, բայց ո՛չ ինքնասպաններ։ Եվ դա հատուկ ռազմական գործողության ուղղակի արդյունքն է»,- գրել է քաղաքական գործիչը։

Մեդվեդևը վստահ է, որ «անվտանգության երաշխիք կարող է տալ միայն Ռուսաստանի հետ պայմանագիրը, սակայն ուկրաինական իշխանությունը, ոգևորված արևմտյան փողերով ու հրթիռներով, հրաժարվել է դրանից։ Արդյունքում՝ Ուկրաինային երաշխիքներ տալու հարցը շատ տխուր է»։

«Կիևի ռեժիմը հասկանում է, որ հենց իր (Ուկրաինայի ներկայիս ղեկավարության) համար անվտանգության ոչ մի երաշխիք ընդհանրապես չկա և չի էլ կարող լինել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկուն պայծառ ապագա չեն առաջարկի նույնիսկ ԱՄՆ-ի իր գործընկերները։ Իմաստ չկա»,- ընդգծել է Մեդվեդևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան հերքել է. Էրդողանն ու Ասադը չեն հանդիպելու
Հաջորդ հոդվածըԱկսյոնով․ «Ղրիմյան հարթակ»–ի  մասնակիցներն ահաբեկիչներ են