‘Ակտիվիստները կդադարեցնեն նստացույցը և կանցնեն ավելի ակտիվ գործողությունների. Տեսանյութ’

1023

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներ Վահագն Մինասյանը և Սուրեն Սահակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի ավագանուն վերջնագիր ներկայացրին: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ քաղաքապետը և ավագանին հնարավորություն ունեն 7-օրյա ժամկետում վերլուծել ստեղծված իրավիճակը և կայացնել օրինականության հաստատմանը և հանրային շահին միտված որոշումներ: Ակտիվիստները հայտարարեցին, որ 7-օրյա ժամկետում քաղաքապետարանի երկու օրինախախտ պաշտոնյաներին պաշտոնանկ չանելու դեպքում ակտիվիստները կդադարեցնեն նստացույցը և կանցնեն ավելի սուր և ակտիվ գործողությունների:

Ակտիվիստները նաև հայտարարեցին, որ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն նախապես: Նրանք նաև նշեցին, որ տարբեր ուժերի հետ խորհրդակցությունների ընթացքում պետք է քննարկեն համատեղ գործողությունների հնարավորությունները և ձևավորեն պայքարի միասնական օրակարգ:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Չեմ կարծում, թե որևէ լուրջ բան է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.25 դրամ/դոլար’