‘Ռուբիկ Հակոբյան. Չեմ կարծում, թե որևէ լուրջ բան է տեղի ունեցել’

1000

Ռուբիկ Հակոբյանը չի ցանկանում խոսել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնից իր հեռանալու պատճառների մասին: Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում: «Չեմ կարծում, թե որևէ արտառոց և լուրջ բան է տեղի ունեցել: Ես ընդամենը հրաժարվել եմ այդ պաշտոնից և խնդրել իմ գործընկերներին հարգանքով վերաբերվել այդ որոշմանը»,- ասել է Հակոբյանը: Ըստ որում, նա նշել է, թե կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացված է եղել այդ որոշման մասին, և թեև դեմ էր, բայց որպես ժողովրդավարության կողմնակից, հարգանքով է վերաբերվել դրան:

Նախորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովը չի նկատում Տարոն Մարգարյանի գծերը ‘
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները կդադարեցնեն նստացույցը և կանցնեն ավելի ակտիվ գործողությունների. Տեսանյութ’