‘Ակտիվիստները Մաշտոցի պուրակում քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը’

1261

Մայրաքաղաքի Մաշտոցի անվան այգում այսօր տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ հանրային բաց լսումներ, որին մասնակցել է մի քանի տասնյակ անձ, հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը: Լսումների մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել՝ նշելվ որ դա կբերի մյուս ապրանքների և ծառայությունների թանկացմանը: Նրանց կարծիքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է չեղյալ համարի իր որոշումը:

Նրանք հոռետեսորեն են վերաբերվում նաև դատական կարգով այդ որոշումը բողոքարկելու տարբերակին, քանի որ 2013 թվականին կայացրած բոլոր փորձերն էլ, կապված գազի սակագների բարձրացման հետ, ոչինչ չտվեցին:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 1-ի նիստում որոշեց 2014 թվականի օգոստոսի 1-ից բնակչության համար 10%-ով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները: Ըստ ռեգուլյատորի նոր որոշման, այսուհետ այն ցերեկային ժամերին կկազմի 41,85 դրամ,իսկ գիշերային ժամերին` 31,85 դրամ:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. American boy’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը’