‘Ահաբեկիչները 16 մարդ են սպանել «Ռեալ»-ի՝ Իրաքում գտնվող ֆան-ակումբում’

1743

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են գործել «Ռեալ»-ի՝ Իրաքում տեղակայված ֆան-ակումբի վրա, արդյունքում սպանել են 16 մարդու, ևս 20-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

«Ռեալ»-ը խորապես ցավում է սարսաթելի ողբերգության համար, որի արդյունքում Իրաքում 16 մարդ է զոհվել, ևս 20 մարդ վիրավորվել է: Ակումբը ցավում է և ցավակցում է զոհվածների հարազատներին: Ի հիշատակ զոհված երկրպագուների՝ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Դեպորտիվո»-ի հետ վաղը կայանալիք խաղում խաղադաշտ դուրս կգան սև թևկապերով»,- ասվում է մադրիդյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Բաղդադից 125 կմ դեպի հյուսիս ընկած շրջանում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված անդամները ներխուժել են «Ռեալ»-ի ֆան-ակումբի շտաբ-գրասեյակ և ներկաների առջև կրակ են բացել: Հաղորդվում է նաև, որ ահաբեկիչների հարձակման պատճառ կարող էր դառնալ ֆուտբոլի հանդեպ նրանց հակակրանքը, որը, նրանց կարծիքով, հակամահմեդական երևույթ է հանդիսանում:

Նախորդ հոդվածը‘Նրանք ոչ թե ՀԷՑ-ից, այլ մեզնից են գողացել’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը ‘