‘Նրանք ոչ թե ՀԷՑ-ից, այլ մեզնից են գողացել’

5567

Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մամուլում տեղեկություն է շրջանառվում հետեւյալի մասին. ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը պարզել է, որ մեծահարուստներն ու պաշտոնյաները չեն վճարում ու տարիներ շարունակ չեն վճարել իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց (ոչ միայն տներում, այլեւ արտադրական եւ այլ ձեռնարկություններում), ինչը յուրաքանչյուր դեպքում ահռելի գումար է կազմում։ Գնացել է Ս. Սարգսյանի մոտ իմանալու, թե որեւէ մեկն ունի՞ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու արտոնություն։ Նա էլ ասել է, թե ոչ մեկը նման արտոնություն չունի, ինչից հետո Ս. Կարապետյանը բոլորի վրա «հաշվիչ» է դրել՝ ամսական լրացուցիչ հսկայական գումար հավաքելով։
Այս պատմությունից այնպես է ստացվում, թե մինչեւ հիմա այդ «չմուծումների» պատճառով ՀԷՑ-ն է տուժել։ Դա այդպես չէ։ Այդ բոլոր «չմուծումները» պարզապես մտել են մի թվի մեջ, որը կոչվում է «կորուստ»։ Որքան մեծանում է կորստի տոկոսը, այնքան բարձրանում է բնակչությանը տրվող հոսանքի սակագինը։ Այսինքն՝ «մեծահարուստ պաշտոնյաների» անվճար օգտագործած հոսանքի դիմաց իրականում մուծել ենք մենք բոլորս։ Այլ խոսքով՝ նրանք ոչ թե ՀԷՑ-ից, այլ մեզնից են գողացել։ Հիմա, երբ ՀԷՑ-ի նոր տերը նրանց «հաշվիչի տակ» է դնում, դրանով էլեկտրաէներգիայի գնի նվազեցման մի մեծ ռեսուրս է առաջանում։
Նույնն է վիճակը նաեւ գազի դեպքում։ Եթե այստեղ էլ զանազան մեծահարուստների, իշխանավորների «օբյեկտներ», ձեռնարկություններ, հեկտարներով ջերմոցներ, գազալցակայաններ եւ այլն «հաշվիչի տակ» դրվեն, գազի «կորուստների» տոկոսի նվազման հաշվին էականորեն կարելի կլինի իջեցնել բնակչությանը տրվող գազի սակագինը»։

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Քաջնազարության ցուցք՝ Վահրամ Բաղդասարյանի կատարմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկիչները 16 մարդ են սպանել «Ռեալ»-ի՝ Իրաքում գտնվող ֆան-ակումբում’