‘Ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով Ֆրանսիան ևս 2600 ոստիկան կվարձի ‘

793

Ֆրանսիայի իրավապահ մարմիններն ավելի լավ կապահովվեն զենքով և պաշտպանական միջոցներով, նաև՝ լրացուցիչ աշխատանքի կվերցվեն ևս 2600 աշխատակիցներ՝  ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար, հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը:

Վարչապետը խոստացել է երեք տարվա ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի համար հատկացնել 425 մլն եվրո՝ ի պատասխան Փարիզում ահաբեկչական հարձակումների, որոնց զոհ գնաց 17 մարդ:

Վալսը նաև տեղեկացրել է, որ կընդլայնվեն հետախուզական ծառայությունների լիազորությունները, այդ թվում՝ կհեշտացվի ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ կասկածվող անձանց հեռախոսազրույցների  գաղտնալսման գործընթացը: Հատուկ ծառայությունների մշտական հսկողության տակ կլինի առնվազն 3000 մարդ, ովքեր բնակվում են ինչպես Ֆրասիայի տարածքում, այնպես էլ արտասահմանում, սակայն կապեր ունեն Ֆրանսիայի հետ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դրեզդենի դատախազությունը ստուգելու է Բախմանի լուսանկարը՝ Հիտլերի կերպարով’
Հաջորդ հոդվածը‘Միշել Օբաման հանրությանն է ներկայացել հանրահայտ սերիալի հերոսուհու զգեստով’