‘Ահաբեկչություններ Նիգերիայում. մահապարտներից մեկը 11 տարեկան աղջիկ է եղել’

1324

Նիգերիայում մի շարք արյունալի ահաբեկչական գործողություններ են կատարվել: Չորեքշաբթի օրը Կանո քաղաքի շուկայում երկու մահապարտուհի-ահաբեկիչներ պայթեցրել են իրենց: Պայթյունների զոհ է դարձել  առնվազն 15 մարդ, վիրավորվել է 120-ից ավելին: Ահաբեկիչներից մեկը 11 տարեկան աղջիկ է եղել, մյուսը՝ 18 տարեկան:

 Փորձագետների կարծիքով՝ հարձակումների ետևում իսլամիստ ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորումն է կանգնած, որը հաճախ է առևանգում  երեխաների և նրանց օգտագործում  ահաբեկչական հարձակումներ գործելու համար:

Եվս մի ահաբեկչություն կատարվել է նախորդ օրը՝ երեքշաբթի, Իոլա քաղաքի շուկայում: Պայթունը որոտացել է, երբ մարդիկ դուրս են եկել մզկիթից: Պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ,   80 հոգի վիրավորվել է:

Նիգերիայում գործող «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորումը այս տարվա մարտին հավատարմության երդում է տվել ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հարձակումներ Մարսելում՝ կրոնական դրդապատճառներով’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում նոր ՋԷԿ կկառուցվի ‘