‘Ահազանգ. 1/14-ում Րաֆֆիի ճիշտ քվեաթերթիկները գնում էին անվավեր’

1689

Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես եղել եմ հանձնաժողովի անդամ Ավանում ՀԱԿ-ից՝ 1/14 ընտրատեղամաս: Նախ ներկայացնեմ թվերը, հետո ասեմ ասելիքս ՀՀԿ-ական էժանագին թատրոնի մասին:

Րաֆֆի Հովհաննիսյան — 395 ձայն

Սերժ Սարգսյան — 418 ձայն

Հրանտ Բագրատյան — 37 ձայն

Պարույր Հայրիկյան — 25 ձայն

Անդրեաս Ղուկասյան — 13 ձայն

Վարդան Սեդրակյան — 10 ձայն

Արման Մելիքյան — 3 ձայն

Հիմա ասեմ ասելիքս: Ասեմ՝ քվերակության ամբողջ օրը անցավ առանց որևէ միջադեպի: Ամեն ինչ իդելական էր: Ու ես մարդկանց դեմքից հասկանում էի, որ Րաֆֆին հաղթումա ու սկսեցի պատրաստվել թեժ գիշերվան: Բոլորին վստահելիներին աեցի «Ժողովուրդ սրանք չեն հասկացել ինչա լինում: Պատրաստ եղեք ամեն ինչի»: ՀՀԿ-աները ուրախ էին, սկսեցին հաշվարկը:

Կեսին էինք հասել Րաֆֆին ջարդում էր Սերժին: Ու ՀՀԿ-աները ապուշացած ու թղթի պես սպիտակած իրար էին նայում: Ու այստեղ սկսվեց շոուն: Անվավեր քվեաթերթիկները սկսեց հաշվել ՀՀԿ-ականը ու ի՞նչ եք կարծում, դրանից հետո ի՞նչ էր դուրս գալիս՝ ՍՍ ու ԱՆՎԱՎԵՐ: Րաֆֆին սկսեց ձայներ չհավաքել:

Իրականում Րաֆֆիի ճիշտ քվեաթերթիկները գնում էին անվավեր: Բայց ես հո լավ էի հասկանում: Հաշվելուց հետո հանձնաժողովի նախագահը վերցրեց, որ հաշվի իբր անվավեր քվեաթերթիկները ու սկսեց դրանք անվավեր դարձնել՝ վրաները գծեր քաշելով: Բառի բուն իմաստով խլել եմ ու ասել եմ. «Ձայն չի գողացվելու»: Դրանից հետո 3 ժամ կռիվ եմ արել: 3 ժամ հետո (արդեն «տնօրենը» փչացչել էր 70-80 քվեաթերթիկ) Րաֆֆիի ձայները ավելացրել եմ 157 ձայնով, Սերժինը պակասացրել եմ 25-ով: Այսինքն իրականում Րաֆֆիին հաղթել էր, եթե հասցնեի մյուս 80-նն էլ փրկել: Ուղղակի էս ընտրատեղամասում Ժառանգության մարդիկ մի քիչ անփորձ էին ու մի շատ անուշադիր: Իրականում Րաֆֆին ոչ թե մի քանի ձայնով պարտվելէր, այլ զգալի առավելությամբ հաղթել էր: Րաֆֆիին հարգել եմ որպես մարդ, բայց չեմ համակրել որպես քաղաքական գործիչ, ԲԱՅՑ այսօր ՀՀ քաղաքացին ընտրել է Րաֆֆիին որպես ՀՀ նախագահ և ես ու ԴՈՒ պետք է տեր լինենք հայ ժողովրդի ընտրությանը»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը ամփոփել է ընտրությունների ընթացքում արձանագրած խախտումները’
Հաջորդ հոդվածը‘«Ռոման» պաշտոնական առաջարկ է արել Մանչինիին’