‘Ահա թե ինչով է զբաղված Սերժ Սարգսյանը. Մամուլ’

2076

Սերժ Սարգսյանը, թողնելով երկրի՝ իր գլխին կուտակված կարևորագույն խնդիրները, երեկ ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը: Իհարկե, եթե Հայաստանում իսկապես զբոսաշրջությունն այն մակարդակի լիներ, ինչպես պատկերացնում ու երբեմն հայտարարում են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, գուցե արդարացված կլիներ հյուրանոցների բացումն այդքան մեծ շուքով կազմակերպելը: Բայց, ամեն դեպքում, տրամաբանական է, որ հյուրանոցի բացմանը մասնակցի եթե ոչ ՀՀ էկոնոմիկայի նախարարության որևէ վարչության պետ, ապա գոնե նախարարը, բայց ոչ երբեք երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին էլ ՀՀ վարչապետը մասնակցեց Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի վերակառուցված մանկապարտեզի բացմանը, ինչը հանգիստ կարող էին իրականացնել առավելագույնը մարզպետի մակարդակով: «Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում իրավիճակն այնպես է գլխիվայր շուռ եկել, որ բարձրագույն իշխանությունները զբաղվում են մանր-մունր նշանակության խնդիրներով»,-հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ուկրաինական դասեր-2’