ԱՀԿ․ Աշխարհում խոլերայի տարածման ռիսկը չափազանց բարձր է

335

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում խոլերայի տարածման ռիսկը չափազանց բարձր է գնահատում։ Ինչպես նշվում է ԱՀԿ-ի՝ հինգշաբթի գիշերը հրապարակված տեղեկագրում, մարտի 20-ի դրությամբ՝ 24 պետություններից շարունակվել են տեղեկություններ ստացվել հիվանդության նոր դեպքերի մասին։

«2023 թ․ փտրվարի 11-ից, երբ հրապարակվել էր աշխարհում խոլերայի վերաբերյալ նախորդ զեկույցը, գլոբալ իրավիճակը վատթարացել է։ Չորս նոր երկրներ հաղորդել են հիվանդության բռնկումների մասին, իսկ դրանց ընդհանուր թիվը մարտի 20-ի դրությամբ հասել է 24-ի,- նշում է ԱՀԿ-ն։ — Ներկա իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ մակարդակում ռիսկը չափազանց բարձր է գնահատում»։

2023 թ․ սկզբից խոլերայի բռնկումները ընդլայնվել են Հարավ-Արևելյան Աֆրիկայում։ Մասնագետներին մտահոգում է, մասնավորապես, մարտին իրավիճակի հավանական վատթարացումը Մալավիում և Մոզամբիկում։ Տարեսկզբին նոր բռնկումներ են արձանագրվել  Զամբիայում, Զիմբաբվեում, Թանզանիայում, ՀԱՀ-ում, ինչպես նաև Աֆրիկյան Եղջյուրի տարածաշրջանում։

ԱՀԿ-ին ամենաշատը մտահոգում է խոլերայի հետ կապված մահացության բարձր մակարդակը։

Խոլերան չափազանց վտանգավոր վարակիչ հիվանդություն է, վրա է հասնում, երբ օրգանիզմում դրա հարուցիչով կերակուր կամ ջուր է հայտնվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստան — Թուրքիա հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Արևմուտքը պետք է պատրաստվի երկարատև հակամարտության Ուկրաինայում