Սթոլթենբերգ․ Արևմուտքը պետք է պատրաստվի երկարատև հակամարտության Ուկրաինայում

190

Արևմուտքը պետք է պատրաստվի երկարատև հակամարտության Ուկրաինայում, քանի որ դրա կարգավորման հեռանկարներն առայժմ տեսանելի չեն։

Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը չորեքշաբթի բրիտանական The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ հակամարտությունն Ուկրաինայում կարելի է անվանել «հյուծվելու պատերազմ»։ Սթոլթենբերգի ենթադրությամբ` ռուսաստանյան ղեկավարությունը «խաղաղություն չի նախատեսում»։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ Արևմուտքի երկրները պետք է մեծացնեն արտադրական հզորությունները՝ Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարելու համար։

«Ռազմամթերքի ծախսի ընթացիկ նորման ավելի բարձր է, քան արտադրության ընթացիկ արագությունը»,- ասել է նա։

Սթոլթենբերգը ընդգծել է, որ արևմտյան երկրներն ավելի շատ միջոցներ պետք է հատկացնեն նաև սեփական պաշտպանության համար։ «Վիլնյուսում հուլիսին կայանալիք մեր գագաթնաժողովում ես ակնկալում եմ, որ դաշնակիցները կհամաձայնեն պարտականություններ ստանձնել ավելի հավակնոտ պաշտպանական ներդրումների մասով՝ առնվազն իրենց ՀՆԱ-ի 2 %-ը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՀԿ․ Աշխարհում խոլերայի տարածման ռիսկը չափազանց բարձր է
Հաջորդ հոդվածըՄԱԳԱՏԷ․ ԶԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հարց այլևս չի դիտարկվում