ԱՀԿ․ Կարանտինը չեղարկելը վտանգավոր է և անպատասխանատու

428

Covid-19-ի համավարակի կապակցությամբ սահմանված կարանտինային միջոցառումների չեղարկման մասին հայտարարել է ոչ միայն Բրիտանիան (հուլիսի 19-ից այդ երկրի կառավարությունը մտադիր է Անգլիայում հանել բոլոր սահմանափակումները), այլև աշխարհի շատ ուրիշ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, որտեղ վերջին շրջանում շատ արագ աճում են ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության թվերը։

Չորեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպության  արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը հայտարարել է, որ սահմանափակումները չեղարկելիս պետությունները «պետք է չափազանց զգույշ լինեն»։

«Անցյալ շաբաթ եվրոպական տարածաշրջանում Covid-19-ի դեպքերի 33 % աճ է գրանցվել։ Այնպես որ՝ դա  ոչ թե հարթ, այլ դեպի վեր բարձրացող կորագիծ է։ Թյուր պատկերացում է, թե երկրները բացելու դեպքում վարակը չի տարածվի պատվաստումների շնորհիվ» ,- ասել է փորձագետը մամուլի ասուլիսում։

 Ըստ Ռայանի՝ գիտնականներն առայժմ ստույգ չգիտեն, թե ի՛նչ աստիճանի իմունացումն է կանխում վարակվելու հնարավորությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Հայ շախմատիստների մրցակիցները
Հաջորդ հոդվածըԿարեն Գրիգորյանը՝ Սևիլիայի մրցաշարի հաղթող