Աշխարհի գավաթ. Հայ շախմատիստների մրցակիցները

682

Տեղի է ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության վիճակահանությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի թուրք Վահապ Սանալի եւ ավստրալացի Բոբի Չենգի դիմակայության հաղթողը։ Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակիչից եւ կխաղա ֆիլիպինցի Պաուլո Բերսամինա – հնդիկ Պրագնանադհա Ռ. զույգի հաղթողի հետ։

Հայկ Մ. Մարտիրոսյանը 1/128 եզրափակիչում կմրցի զամբիացի Չիտումբո Մվալիի, Հովհաննես Գաբուզյանը՝ ալժիրցի Բիլել Բելահսենեի, Շանթ Սարգսյանը՝ վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսի հետ։

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/64 եզրափակիչում կմրցի պարագվայցի Գաբրիելա Վարգասի հետ։

Աշխարհի գավաթի խաղարկությունը Սոչիում կմեկնարկի հուլիսի 10–ին։

Նախորդ հոդվածըՁերբակալվել է «Բենֆիկայի» նախագահը
Հաջորդ հոդվածըԱՀԿ․ Կարանտինը չեղարկելը վտանգավոր է և անպատասխանատու