Ահմադ Մասուդը աֆղանացիներին համազգային դիմադրության կոչ է անում

567

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը երեկ հայտարարել է, թե Փանջշերյան կիրճում կառավարական ուժերի դիմադրությունը կոտրվել է, և շրջանն անցել է թալիբների վերահսկողության տակ, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

Անցած հանգստյան օրերին Փանջշերում կատաղի մարտեր են ընթացել իսլամիստների և Աֆղանտանի ազգային դիմադրության ճակատի մարտիկների միջև։ Սոցցանցերում լուսանկարներ են հայտնվել, որոնցում թալիբները կանգնած են նահանգապետի նստավայրի դարպասի մոտ և իրենց դրոշն են բարձրացնում։

Մինչդեռ դիմադրության մարտիկները հայտարարել են, որ իրենց ուժերը դեռևս ներկա են ռազմավարական բոլոր դիրքերում և շարունակում են մարտնչել։

Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդը կոչ է արել համազգային ապստամբություն սկսել «Թալիբանի» դեմ։ Սոցցանցերում տեղադրված իր տեսաուղերձում Մասուդը մեղադրում է միջազգային հանրությանը թալիբներին լեգիտիմացնելու, ինչպես նաև նրանց նակատմամբ ռազմական և քաղաքական վստահություն տածելու համար։

«Որտեղ էլ որ լինեք՝ երկրի ներսում թե նրա սահմաններից դուրս, ես ձեզ համազգային ապստամբության կոչ եմ անում՝ հանուն արժանապատվության, ազատության և մեր երկրի բարգավաճման»։

Թալիբները խոստանում են խտրական վերաբերմունք չդրսևորել Փանջշերի բնակչության նկատմամբ, որոնց մեծ մասը էթնիկ տաջիկներ են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրևմուտքը դատապարտում է բելառուսցի ընդդիմադիրների նկատմամբ «դրակոնյան» դատավճիռը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 501 նոր դեպք, 398 առողջացած, 15 մահ