‘Աղբյուր. Գլխավոր դատախազ կնշանակվի Վահրամ Շահինյանը’

1556

Aravot.am-ի տեղեկություններով, այս շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ կնշանակվի Հատուկ քննչական ծառայության ներկայիս պետ Վահրամ Շահինյանը:

Կայքը հիշեցնում է, որ Վ. Շահինյանը աշխատել է Կենտրոն համայնքի դատախազ, գլխավոր դատախազությունում մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր: Շահինյանը եղել է նաև արդարադատության խորհրդի անդամ: Նա այս տարվա մայիսի 3-ից զբաղեցնում է ՀՔԾ պետի պաշտոնը:

Մեր կողմից ավելացնենք, որ նույն կայքը մի քանի ամիս առաջ գրել էր, որ մոտ 100 հազար դոլար գումար է «ներդրվել» վարչապետի օֆշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար: Հետագայում կայքը հերքել էր այդ լուրը:

Նախորդ հոդվածը‘Անկախության երթ՝ հանուն անկախության (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությունը’